National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Մյասնիկյան եւ Դալարիկ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Մինչ այդ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ինչպես նաեւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը եւ երկրի ներքաղաքական իրավիճակը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Դպրոցականները, ավանդույթի համաձայն, Հերմինե Նաղդալյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են սահմանում տիրող իրավիճակով ու զոհերով, կրթական ծրագրերով ու վարձավճարներով: Արմավիրի դպրոցականներին մտահոգել է նաեւ Հայաստանում աղանդավորական խմբերի գործունեությունը:

Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am